211652_close_icon
views-count7251 դիտում article-date 22:00 20-02-2020

Թուրքական զինուժը գրոհ է սկսել Իդլիբում

Թուրքիան գրոհ է սկսել Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ: Մերձավոր Արևելքի ինստիտուտի «Ահաբեկչության և և ծայրահեղականության դեմ պայքարի ծրագրի» տնօրեն, լրագրող Չարլզ Լիսթերն իր Twitter-յան միկրոբլոգում տեսանյութեր է հրապարակել՝ գրելով, որ թուրքական զինուժը և Սիրիայի զինված ընդդիմությունը հրետակոծել են Նայրաբ բնակավայրը և գրավել այն: Խոցվել են Սիրիայի կառավարական ուժերին պատկանող տանկեր: Լրագրողը նաև հայտնում է, որ ենթադրաբար, ռուսական զինուժի ավիահարվածից 2 թուրք զինվոր է մահացել, 5-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է երկու Patriot զենիթահրթիռային համակարգեր տեղակայել իր հարավային սահմանի մոտակայքում: Թուրքական կողմը նման խնդրանքով է դիմել Ռուսաստանից աջակցություն ստացող սիրիական կառավարական ուժերին դիմակայելու համար: Այլ մանրմասներ չեն հաղորդվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր