211652_close_icon
views-count111837 դիտում article-date 23:57 19-02-2020

Էրեբունու և Մաշտոցի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կին վարորդին պատկանող Nissan-ի անիվները գողացողին. հայտնաբերվել են անվահեծերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու և Մաշտոցի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են փետրվարի 11-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ-Դոնի փողոցի շենքերից մեկի բակում կայանված Իրինա Հ.-ին պատլանող Nissan մակնիշի ավտոմեքենայի անիվները գողացողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Հ.-ն: Ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված ավտոմեքենայի անվահեծերը՝ առանց անվադողերի: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչակն բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հովհաննես Հ.-ն մի քանի այլ գողությունների մեջ էլ է կասկածվում, իսկ Իրինա Հ.-ին պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր