211652_close_icon
views-count4908 դիտում article-date 22:28 19-02-2020

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց «Վեստ Արմենիայից»

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան» շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։ Հայկական թիմը հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել ղազախական «Ակադեմիա Օնտուստիկի» հետ և պարտվել է 3:4 հաշվով։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ղազախական այս ակումբը գլխավորել է Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երևանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, ով թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում արդեն հասցրել է անցկացնել մի շարք մարզումներ: ‹‹Օնտուստիկ››-‹‹Վեստ Արմենիա››հանդիպման առաջին խաղակեսից հետոհայկական թիմը 1:3 հաշվով պարտվելիս է եղել։ Երկրորդ խաղակեսում ‹‹Ակադեմիա Օնտուստիկի››գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը գրեթե ամբողջությամբ փոխել է թիմի կազմը` ևս մեկ գնդակով մեծացնելով առավելությունը հայկական թիմի նկատմամբ: ‹‹Վեստ Արմենիային››երկրորդ խաղակեսում հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ղազախական ակումբն ավելի ուժեղ է գտնվել և վճռել է խաղի ելքը։ ‹‹Վեստ Արմենիայի›› հետ հանդիպումն առաջինն էր հայ մասնագետի համար, և այն պսակվեց հաղթանակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր