211652_close_icon
views-count59911 դիտում article-date 12:39 19-02-2020

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 84 PP 848 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 36 LD 628 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Volkswagen-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեւորգ Սուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր