հիմնական կայք
Լրահոս

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու պատրաստել բարձրորակ մասնագետներ:


Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության կառուցվածքին, անմիջապես աշխատակիցներից ստանում տարբեր հարցերի պատասխաններ, տիրապետում նախնական հմտությունների:

Այս անգամ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակն իր դռներն էր բացել Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՙՖինանսներ՚ մասնագիտության ուսանողների համար:

Երիտասարդները ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ստեղծման, ինչպես նաև պատմական և ճարտարապետական արժեք ունեցող Գլխամասային գրասենյակի շենքի պատմությանը, այնուհետև համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ուսանողներին հակիրճ տեղեկատվություն տվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող պրոդուկտների, կառավարման մարմինների գործառույթների և այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:

Անդրադարձան նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտին, որի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալն է: Ապագա ֆինանսիտներին հետաքրքրում էին նաև առևտրային բանկերում պահանջված հաստիքների, բանկային կարիերա սկսելուն առնչվող մի շարք մանրամասներ, ինչպես նաև թվային համալիր ծառայությունները, որոնք թույլ են տալիս արագ լուծել տարբեր խնդիրներ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պատրաստակամ է ուսանողներին հնարավորություն ընձեռել՝ պրակտիկայում սովորել բանկային գործի առանձնահատկությունները, աջակցելով բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական բարձունքների:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք