211652_close_icon
views-count130743 դիտում article-date 11:14 19-02-2020

Հերթական կրակոցները՝ Արարատի մարզում. ըստ գյուղացիների՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել բավականին ուշ, երբ «բանը բանից անցել է»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Սայաթ-Նովա գյուղում մի քանի օր առաջ տեղի է ունեցել դանակահարություն, և երեկ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներ ժամանել են գյուղ և Րաֆֆու փողոցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին գյուղացիներն ահազանգել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից, ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած գյուղացիների, ոստիկանները ժամանել են բավականին ուշ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Ըստ ահազանգողների՝ վիճաբանության մասնակիցների թիվը բավականին մեծ է եղել, նրանք եղել են մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում՝ Mercedes-ներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր