211652_close_icon
views-count3317 դիտում article-date 10:26 19-02-2020

Amazon-ի հիմնադիրը 10 միլիարդ է խոստացել կլիմայի փոփոխության դեմ պայքարին․ «Ամերիկայի ձայն»

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 միլիարդ դոլար տրամադրել իր սեփական միջոցներից կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։ [url=https://www.amerikayidzayn.com/a/5293974.html]Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»[/url]։ Աշխարհի ամենահարուստ գործարարը դրա մասին հայտարարել է երկուշաբթի օրը ինստագրամի գրառման միջոցով՝ կլիմայի փոփոխությունը որակելով «մոլորակի ամենամեծ սպառնալիք»: Նա ընդգծել է, որ իր Bezos Earth հիմնադրամն այս ամառվանից կսկսի տրամադրել դրամաշնորհներ: Այս հայտարարությամբ Բեզոսը միացավ մի քանի միլիարդատեր այն գործարարներին, ովքեր խոստացել են գումարներ տրամադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Նրանց թվում են Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և գործարար Թոմ Սթեերը: Վերջին շրջանում Amazon-ը ենթարկվում էր քննադատության անգամ սեփական աշխատակիցների կողմից՝ այս ոլորտին բավարար ուշադրություն չցուցաբերելու համար: Ընկերությունն իր աշխատանքներն իրականացնելիս օգտագործում է մեծ քանակությամբ ավտոմեքենաներ՝ առաքումներ իրականացնելու համար, որով նպաստում է դեպի մթնոլորտ թունավոր արտանետումների ծավալների մեծացմանը: Անցած տարի Amazon-ի հիմնադիրը խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ արտանետումները մինչև 2040 թվականը զգալիորեն կրճատելու համար:

Նմանատիպ նյութեր