211652_close_icon
views-count3635 դիտում article-date 12:06 19-02-2020

Վարչապետը նախագահին առաջարկել է 105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն շնորհել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Հայաստանում գտնվող 105-ամյա իտալահային: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]էջում [/url]գրառում է կատարել ՀՀ վարչապետը: «Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն: Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր