211652_close_icon
views-count9900 դիտում article-date 11:11 19-02-2020

Հայաստանում այսօր նշվում է Գիրք նվիրելու տոնը

Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու համար հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանչյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև: Տոնական միջոցառումները ներառում են հրապարակային ընթերցանություններ, լուսավորչական ու մշակութային ակցիաներ, ընթերցողների հետ հայ գրողների հանդիպումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել իր հարազատ մարդուն՝ գիրք նվիրել:

Նմանատիպ նյութեր