211652_close_icon
views-count8481 դիտում article-date 23:54 18-02-2020

Արդեն կան որոշումներ, շուտով կլինեն կադրային փոփոխություններ. Արմեն Գրիգորյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/02/18/grigoryan/3214293?fbclid=IwAR2gnTUrZ_mbc2XcUrpmaPMj0PcGTpkh185fP4uUgw9xAA8MVsHoTMWEPqM]Tert.am-[/url]ը գրում է. Բանակում նման դեպքերի բացառման և զգալի արդյունքի հասնելու համար պետք է երկու ուղղությամբ աշխատել՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բանակում տարեսկզբին զինվորների մահվան դեպքերին: «Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ և ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ բանակում տեղի ունեցած իրադարձություններն ավելի զգայուն են ընդունվում, որովհետև մենք ունենք անվտանգության հանդեպ ավելի զգայուն մոտեցումներ»,-նշել է Գրիգորյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը՝ Գրիգորյանն ասել է, թե դրա նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր: «Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա մինիմալի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ինչքան էլ բանակում ուժեղացնեն կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, արդյունքներն էլ զգալի չեն լինի: Հարցին՝ դեպքերի համար կա՞ն կոնկրետ պատասխանատուներ, թե՞ պատճառը միայն քրեական ենթամշակույթն է, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ միայն քրեական մշակույթը մեղավոր դիտարկելով՝ որևէ լուծում չենք գտնի: «Այս պահին կան և հետագայում ևս կլինեն կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց և կա անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է նա: Հարցին՝ այսինքն՝ շուտով կլսենք կադրային փոփոխությունների մասին, Գրիգորյանը պատասխանել է՝ այո: Վերջինս կարևորել է նաև բանակի ընդհանուր բարեփոխման տրամաբանությունը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթ ասելով՝ կարևոր դեր է տրվում Ռազմական ոստիկանությանը: «Ռազմական ոստիկանությունը պետք է իր աշխատանքները կատարի, և այստեղ մենք ունենք բարեփոխումների հայեցակարգ, որը մշակման փուլում է և շուտով հնարավորություն կլինի դրա մասին խոսել»,-նշել է Գրիգորյանը՝ ընդգծելով, թե բանակի բարեփոխման համար տարբեր ուղղություններով աշխատանքներ պետք է տարվեն: Նա կարևորել է նաև նման դեպքերի բացահայտումը՝ նշելով, թե խնդիրը հստակ է դրված՝ այլևս այնպես չի լինելու, որ ինչ-որ գործի ամբողջական հրապարակայնություն չապահովվի: «Բարդություններ կան բանակի փակ լինելու և անվտանգության առումով, բայց մեր համոզմունքն այն է, որ պետք է մաքսիմալ այնպես անել, որ հրապարակայնություն ապահովենք. բոլոր գործերը քննվեն, և դրանց արդյունքում կարողանանք նաև այնպիսի քաղաքականություն մշակել, որ բացառենք նման դեպքերը»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, թե բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքների արդյունքում կլինեն լավ արդյունքներ: Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ ոչ միայն բանակում, Գրիգորյանը նշել է. «Մեր խնդիրն է այնպիսի ուժ ու թափ հաղորդել պետական ինստիտուտներին, որպեսզի նրանք կարողանան ջարդել քրեական ենթամշակույթը և նաև հնարավորություն տալ, որ բանակում և՛ կարգապահությունը և՛ կատարվող մնացած բարեփոխումներն ավելի մեծ ազդեցություն ունենան»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/18/grigoryan/3214293?fbclid=IwAR2gnTUrZ_mbc2XcUrpmaPMj0PcGTpkh185fP4uUgw9xAA8MVsHoTMWEPqM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր