211652_close_icon
views-count42587 դիտում article-date 23:22 18-02-2020

Հրդեհ Լոռու մարզում. Ալավերդի քաղաքում այրվել են վագոն-տնակներ. տուժածներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:05-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցից ներքև գտնվող «Շեկ կռուգ» կոչվող տարածքում այրվում են 2 վագոն-տնակներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Կամո Գալինյանի գլխավորությամբ: Ամբողջությամբ այրվել է 1-ին վագոն-տնակը՝ 4-6 քմ, իսկ 2-րդ տնակը՝ 10-12 քմ այրվել է մասամբ և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը: Հրշեջներ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը և մեկուսացրել այն: Հրդեհի մոտակայքում անցնում են երկաթգծի բարձր լարման էլեկտրալարեր: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր