211652_close_icon
views-count3134 դիտում article-date 18:16 18-02-2020

Յուրգեն Կլոպ. Սիմեոնեի համեմատ ես մսուր-ոստիկան եմ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին՝ «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է իր գործընկեր Դիեգո Սիմեոնեի հետ համեմատություններին: Մարդիկ ասում են, որ ես դաշտի եզրին շատ զգացմունքային եմ: Բայց եթե ես չորրորդ մակարդակի վրա եմ, ապա Դիեգոն՝ 12-րդ: Նրա համեմատ ես մանկապարտեզի ոստիկան եմ», կատակել է Կլոպը: «Մսուր-ոստիկանը»՝ 1990 թվականին թողարկված ֆիլմ է Արնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր