211652_close_icon
views-count2889 դիտում article-date 16:29 18-02-2020

«Տոտենհեմը» կորցրեց Սոն Հին Մինին. վերջինս կոտրել է ձեռքը

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Ասթոն Վիլլայի» հետ խաղում (3:2) վնասվածք է ստացել: 27-ամյա կորեացու մոտ ախտորոշել են աջ ձեռքի կոտրվածք: Այս շաբաթ նա կվիրահատվի: Նշվում է, որ Սոնի ապաքինումը կտևի 6-8 շաբաթ: Սա շատ ծանր կորուստ է Ժոզե Մոուրինյոյի թիմի համար՝ հաշվի առնելով, որ լոնդոնցիների մյուս հարձակվողը՝ Հարի Քեյնը, հունվարին վիրահատության էր ենթարկվել ազդրի վնասվածքի պատճառով և շարք կվերադառնա ապրիլից ոչ շուտ: Դա նշանակում է, որ «Տոտենհեմը» առանց իր երկու առանցքային հարձակվողների է անցկացնելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը գերմանական «Լայպցիգի» հետ, որը կայանալու է վաղը՝ փետրվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր