211652_close_icon
views-count2400 դիտում article-date 13:25 18-02-2020

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-18-ն 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր