211652_close_icon
views-count2990 դիտում article-date 21:11 17-02-2020

Խոսեպ Գվարդիոլա. Եթե նույնիսկ մեզ ուղարկեն 2-րդ լիգա, ես կմնամ «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի խաղացողներին հայտնել է, որ կմնա ակումբում, եթե նույնիսկ այն հայտնվի ցածր դիվիզիոնում: «Ինչ լիգայում էլ մենք խաղանք, միևնույն է, ես այստեղ եմ լինելու: Եթե նույնիսկ մեզ ուղարկել Լիգա-2 (երրորդ անգլիական դիվիզիոն), ես կմնամ այստեղ: Եկել է համախմբվելու ժամանակը»,- ասել է Գվարդիոլան: Իսկ «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն խաղացողներին ասել է. «Վստահեք ինձ այնպես, ինչպես՝ ես եմ ձեզ վստահում: Մենք սա էլ կանցնենք»: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով հեռացրել են Չեմպիոնների լիգայից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Նաև հայտնի է դարձել, որ ստեղծված իրավիճակում ակումբից հեռանալու մտադրություն չունեն Գվարդիոլան և կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը:

Նմանատիպ նյութեր