211652_close_icon
views-count2530 դիտում article-date 15:48 17-02-2020

Լ.Աղասյանը Ստամբուլի միջազգային մրցաշարում գրավեց երկրորդ տեղը

Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնության 261 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 16 ներկայացուցիչներ: Լավ արդյունքներով աչքի ընկան և մրցանակակիր դարձան Լևոն Աղասյանը և Ալեքս Դոնիկյանը: Եռացատկորդների պայքարում կապանցի Լ.Աղասյանը ցույց տվեց 16 մ. 44 սմ. արդյունք և գրավեց երկրորդ տեղը: Նույն մրցաձևի կանանց մրցումներում դժգոհելու տեղիք չտվեց երևանցի Յանա Աբրահամյանը: Նրա ցույց տված չորրորդ արդյունքը / 13մ. 06 սմ . / մարզասրահների հանրապետական նոր ռեկորդ է: 60մ. արագավազքում / 8,15վրկ / լավագույն եռյակը եզրափակեց և պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած, ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը: Իր հաշվին անձնական նոր ռեկորդ գրանցեց / 7. 47 մ. / երևանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը զբաղեցրեց հինգերորդ պատվավոր տեղը:

Նմանատիպ նյութեր