211652_close_icon
views-count5481 դիտում article-date 12:30 17-02-2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 70 հազարը. զոհերը 1770-ն են

Չինաստանում փետրվարի 17-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 16-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 70 հազար 548, մահացու վախճան Է արձանագրվել 1770 դեպքում, հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 100, Հենանի նահանգում՝ երեք, Գուանդունի նահանգում՝ երկու մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 57 հազար 934 մարդ, ավելի քան 10,6 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե11 հազար մարդ առողջացել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում արձանագրվել Է հիվանդության 87 նոր դեպք. Հոնկոնգում՝ 57 (մահացու ելքի մեկ դեպքով), Մակաոյում՝ 10, Տայվանում՝ 20 (մահվան մեկ դեպք): Ընդամենն աշխարհում, չհաշված մայրցամաքային Չինաստանը, վարակվածների թիվը հասել Է 778-ի, փետրվարի 17-ին հայտնել Է Հոնկոնգի South China Morning Post հրատարակությունը: Մահացու վախճան Է արձանագրվել հինգ դեպքում. մեկական Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր