211652_close_icon
views-count77908 դիտում article-date 22:29 16-02-2020

Խոշոր հրդեհ Երևանում. ավտոտեխսպասարկման կետում առաջացած կրակի հետևանքով մի քանի ավտոմեքենա վերածվել են մոխրակույտի. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, հայտարարվել է «1-Բիս» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ: Ըստ նախնական տեղոկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի` ժողովրդին հայտնի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները: Ամբողջությամբ այրվել են «Mercedes-Benz S-Class», «Mercedes-Benz C-Class» մակնիշների ավտոմեքենաները և «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունններ կատարելուց հետո: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարում էին քաղաքացիները: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր