211652_close_icon
views-count7781 դիտում article-date 23:00 16-02-2020

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով

Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել: Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժամը 01:20-ին:

Նմանատիպ նյութեր