211652_close_icon
views-count2378 դիտում article-date 22:13 16-02-2020

Հրդեհ` Սիփանիկ գյուղում. այրվել են խոտածածկույթ և եղեգնուտ, ջերմահարվել էլեկտրական հաշվիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 16-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի 17-րդ փողոցում այրվում է եղեգնուտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի (չբնակեցված) մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:48-ին, մարվել` 17:02-ին: Այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ և եղեգնուտ, տանը կից մոտակա էլեկտրական սյունը (մոտ 3 գմ), էլեկտրական մալուխ (մոտ 2 գմ), ջերմահարվել՝ էլեկտրական հաշվիչը և 3 ուռենի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր