4283 դիտում
16:44 16-02-2020
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը երախտիքի երթ է իրականացրել դեպի Սիրիայի դեսպանատուն
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ իրականացրեց՝ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 16-ին կազմակերպված երթը նվիրված էր Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը։ «Միջոցառման նպատակն է՝ երախտիքի երթ կազմակերպել դեպի Սիրիայի դեսպանատուն՝ ուղղելով մեր շնորհակալությունն ու երախտիքը Սիրիայի ժողովրդին, խորհրդարանին, բոլոր այն պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք նպաստել են այս կարևոր ճանաչմանը։ Սա նաև ուղերձ է ուղղված և՛ արաբական աշխարհին, և՛ այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Քայլերթի մասնակիցներին դեսպանատանը դիմավորեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ «Ես հպարտ եմ, որ Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, դա պատմական ճշմարտության արձանագրումն է։ Հարյուր տարի առաջ Սիրիան իր դռները բացեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների առջև»,- ասաց դեսպանը։
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմում ընկած մարտիկների հիշատակը։
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Նմանատիպ նյութեր
10514 դիտում
18:22 14-04-2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը. ՀՅԴ ԳՄ
1102 դիտում
12:30 29-11-2020
Մտավորականները երթ են իրականացնում Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն. Ուղիղ
1595 դիտում
22:37 13-12-2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
475 դիտում
16:45 23-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
340 դիտում
16:22 23-04-2024
Վահան Զատիկյանի անվան դպրոցում բացօթյա դասարան է կառուցվել
322 դիտում
16:18 23-04-2024
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)