211652_close_icon
views-count7331 դիտում article-date 13:40 16-02-2020

Մոսկվայի եկեղեցիներից մեկում դանակով զինված տղամարդը հարձակվել է այցելուների վրա. կա 2 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 16-ին, Մոսկվայի Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցում դանակով զինված տղամարդը հարձակվել է այցելուների վրա: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի Բակունինսկայա փողոցում գտնվող եկեղեցում: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 2 վիրավոր: Հանցագործին բռնել են այցելուները, այնուհետև դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել նրան: Պարզվել է, որ նա [b]Լիպեցկի բնակիչ, 26-ամյա Եֆիմ Եֆիմովն է[/b]: [img]https://st0.shamshyan.com/editor/0173117001581840543443665.jpg[/img] Վիրավոր 2 տղամարդ հոսպիտալացվել է: Պարզվում են դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր