211652_close_icon
views-count17367 դիտում article-date 11:28 16-02-2020

Ռուսաստանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել ճանապարհն հատող ամուրյան վագրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Պրիմորիեում ուղևորատար ավտոբուսը վրաերթի է ենթարկել ամուրյան վագրին: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վագրը համարվում է մոլորակի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը: Դեպքի վայրում արված տեսանյութը տեղադրվել է «Ամուրյան վագր» կենտրոնի Instagram-ի էջում: Կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Գլագոլևկա գյուղի մոտակայքում: Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են տայգա տանող վիրավոր գիշատիչի հետքերը, սակայն ավելի ուշ երիտասարդ վագրը հայտնաբերվել է սատկած: Տեսանյութն՝ [url=https://www.instagram.com/p/B8m9oerBN7X/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր