211652_close_icon
views-count5019 դիտում article-date 11:10 16-02-2020

Թուրքիայում սպառնալիքների ֆոնին ուժեղացվել է ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]RM[/url]-ը: Այդ մասին հայտնել Է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան: «Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել Է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել Է նա: Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետևյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք Է դրա հետ հաշվի նստել»,- հավելել Է մամուլի կցորդը:

Նմանատիպ նյութեր