211652_close_icon
views-count7466 դիտում article-date 10:52 16-02-2020

Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանեց Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվել էին բազմաթիվ մարզասերներ ու լրագրողներ։ Նրանք դիմավորում էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։ Լուսանկարները՝ [url=https://armsport.am/2020/02/15/arthur-aleksanyan/]Armsport.am[/url]-ի: Հիշեցնենք, որ Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար: 97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր