211652_close_icon
views-count84188 դիտում article-date 23:13 15-02-2020

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 հազ. դոլարի ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արիստակես Ալեքյանը և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, մուտքի դռան փականը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի միջից գողացել մետաղական չհրկիզվող պահարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ: Տուժած Ա. Ալեքյանը իրավապահներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 20 հազ. դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Ալեքյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր