հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes Տ-500-ը և BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes Տ-500-ը և BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 17:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Վարդանեսյանի վարած BMW մակնիշի 35 VG 213 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Mercedes Տ-550 մակնիշի 11 GA 221 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Հովհաննես Ավագյանն ու տեսուչ Հայկ Չորեքյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք