211652_close_icon
views-count4154 դիտում article-date 20:12 15-02-2020

Ալեն Սիմոնյանը զինծառայողի մահվան դեպքի հետ կապված զրուցել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ա. Սիմոնյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2570614689732238&set=a.149172231876508&type=3&theater]էջում[/url]: «Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների բացառումն առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են: Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին: Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին»,- գրել է Սիմոնյանը: Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ի ժամը 19:00-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր