211652_close_icon
views-count20263 դիտում article-date 10:49 15-02-2020

Հայտնի են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները

J.D. Power խորհրդատվական ընկերության վերլուծաբանները հարցում են անցկացրել եռամյա ավտոմեքենաների սեփականատերերի շրջանում եւ պարզել են` որոնք են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները: 2019 թվականին հաղթող է ճանաչվել հարավկորեական Genesis ապրանքանիշը, փոխանցում է Motor-ը: Ընդհանուր առմամբ, փորձագետները հարցում են անցկացրել են յուրաքանչյուր ապրանքանիշի 100 մեքենայի սեփականատերերի հետ եւ վերլուծել են այն խնդիրների քանակը, որոնց նրանք բախվել են ավտոմեքենաների երկու տարվա շահագործման ընթացքում: Ընդ որում, բողոքները բաժանել են մի քանի կատեգորիայի, բայց հաշվի են առել բոլորը` սկսած լուսարձակների անսարքությունից մինչև` Bluetooth-ի միջոցով սմարթֆոնի միացման հետ կապված խնդիրները: Ըստ հարցման արդյունքների` հարավկորեական Genesis ապրանքանիշը դարձել է ամենահուսալի ավտոմեքենաներ արտադրողը. 100 ավտոմեքենայից երկու մոդելի համար 89 բողոք է գրանցվել: Երկրորդ տեղում է Lexus`100 բողոքով, իսկ «Բյուիկը» երրորդն է՝ 103 բողոքով: Ընդ որում, Genesis-ն առաջին անգամ է մասնակցում վարկանիշին: Ըստ կանոնների` հետազոտությանը մասնակցելու համար ապրանքանիշի ավտոմեքենաները շուկայում պետք է վաճառվեն առնվազն երեք տարի: Վարկանիշի վերջին տեղերում են չորս արտադրողները, որոնց մոտ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար միջինը երկու բողոք էր ստացվել յուրաքանչյուր սեփականատիրոջից: Դրանց թվում է Volvo-ն (185 բողոք), Jaguar-ը (186 բողոք), Chrysler-ը (214 բողոք) և Land Rover-ը` 100 մեքենայի համար ռեկորդային 220 բողոքով:

Նմանատիպ նյութեր