211652_close_icon
views-count1241 դիտում article-date 13:42 15-02-2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5 հա տարածք

Փետրվարի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1.5 հա, 2 հա, Տավուշի մարզի Իջևան՝ 200 քմ, 5000 քմ, Նոյեմբերյան՝ 300 քմ, 7000 քմ քաղաքներում: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր