211652_close_icon
views-count2627 դիտում article-date 09:02 15-02-2020

Վեթինգը վերակենդանանում է. կկարողանա՞ն առողջացնել դատական համակարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ Դատական օրենսգրքի և կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ այս մասին տեղեկացրել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը և ընդգծել՝ քննարկումը լինելու է վեթինգի մասին օրենքի շուրջ: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվել էին բուն վեթթինգի գաղափարից, սակայն հիմա իմքայլական պատգամավորը կրկին նման որակում է տալիս: Ինչպես հայտնի է, դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ` ասելով, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի։ «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- նշել էր վարչապետը: Եվ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն խմբակցությունն այդպես էլ ամբողջական տեսքի չբերեց այն, քանի որ ընթացքում իշխանությունը միտքը փոխեց և որոշեց, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կառողջացներ նաև դատական համակարգը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս իշխանության ներկայացուցիչները հաճախ են այս թեմայի շուրջ քննարկումներ ունենում և, ի վերջո, կրկին հանգել են վեթինգի գաղափարին: Թե ինչ կտան այս քննարկումները և ինչպես կկարողանան առողջացնել դատական համակարգը, ցույց կտա ժամանակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր