212334 դիտում
21:23 14-02-2020
Ցավալի լուր. Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ցավալի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր:
[b]****[/b]
[b]21:57 [/b]
Քիչ առաջ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
178012 դիտում
18:15 13-12-2016
Ցավալի լուր. մահացավ Մեծ Հայը՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
66046 դիտում
17:28 31-10-2021
Ցավալի լուր. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում մահացել է հայտնի պրոֆեսոր Կարեն Բաբայանը
40582 դիտում
12:41 10-04-2016
Եվս մի ուրախ լուր. հրետանավորը, որից լուր չկար` զանգել է տուն. Asekose.am
Այս բաժնից
22976 դիտում
15:04 27-03-2024
Արտակարգ գողություն՝ Երևանում․ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի բակից գողացել են 17 մեղվափեթակներ