211652_close_icon
views-count2836 դիտում article-date 18:09 14-02-2020

«Բարսելոնան» «Ռեալի» հետ պայքարի մեջ է մտել Լաուտարոյի համար

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի, մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և գործադիր տնօրեն Օսկար Գրաուի միջև կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է ամռանը լուծել 22-ամյա արգենտինացու տրանսֆերի հարցը: «Բարսան» պատրաստ է Լաուտարոյի համար «Ինտերին» վճարել 111 մլն եվրոն, որն ամրագրված է նրա հրաժարագնում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաուտարոյին ցանկանում է նույն պայմաններով ձեռք բերել նաև «Ռեալը»:

Նմանատիպ նյութեր