211652_close_icon
views-count5877 դիտում article-date 17:17 14-02-2020

Օվեչկինի գոլը ճանաչվել է NHL-ի պատմության մեջ լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան ESPN հեռուստաալիքը ներկայացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության ողջ ընթացքում 10 լավագույն գոլերը: Ցանկը կազմել են հյուսիսամերիկյան լրագրողները, որոնք լուսաբանում են NHL-ի հանդիպումները: Գոլերում գնահատվել են բարդության և վարպետության աստիճանը, նորարարությունն ու ստեղծագործական մոտեցումը: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի բացառիկ հարվածը «Ֆինիքսի» դարպասին՝ 2006թ. հունվար 16-ին, NHL-ում իր առաջին մրցաշրջանում: Ալեքսանդրը սառույցին պառկած, թիկունքով դեպի դարպասը, կարողացել է գրավել մրցակցի դարպասը: Ներկայացնում ենք նաև լավագույն տասնյակի մի շարք գոլերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր