211652_close_icon
views-count4504 դիտում article-date 16:54 14-02-2020

Հակական Ժողովրդային Շարժումը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունումը

Հայկական Ժողովրդային Շարժման Կենտրոնական Խորհուրդը (վերակազմյալ), իր աշխարհատարած կառույցների անունով այսօր Սիրիական Արաբական Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման առիթով, իր ողջույնի եւ երախտագիտության ուղերձը ուղղում է Սիրիայի ժողովրդին եւ պատկան մարմիններին, որոնք վերջին տարիներին, եւ հատկապես վերջին ժամանակահատվածում, ենթարկվելով թուրքական ծավալապաշտական ախորժակների արյունարբու խարդավանքներին, եւ նոր օսմանյան հարձակողական քաղաքականության մնայուն թիրախ հանդիսացող՝ Սիրիայի ինքնիշխանության եւ հողային ամբողջականության դեմ նյութված դավերի, 21-րդ դարի երկրորդ տասնամյակին, դժբախտաբար վերապրում են Հայոց Ցեղասպանության արհավիրքի եւ տառապանքների կրկնությունը: Սիրիայի ասպնջական ժողովուրդը, որ Հայոց Ցեղասպանության տարիներին նույնպես ենթարկվեց օսմանյան յաթաղանի սարսափին, իր գիրկը լայն բացեց Ցեղասպանությունից ճողոպրած մեր ազգի զավակների դիմաց, հյուրընկալեց եւ պատսպարեց նրանց, ապահովեց այն բոլոր միջոցները եւ հնարավորությունները, որպեսզի նրանք վերապրեն, գոյատեւեն ու զարգանան, դառնալով հայրենազրկման պատճառով պարտադրված Սփյուռքի, այդ ժամանակների ամենակենսունակ ու հայատրոփ օջախը: Արաբական աշխարհի եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ հետեւողականորեն գործադրված թուրքական պետական սադրանքների բնույթն ու որակը փաստում են, որ եթե նրա դեմ չկազմվի համախմբող մի ճակատ, որ հանդես գա միասնական եւ գործնական կանխարգելիչ նախաձեռնություններով, այն անարգել պիտի շարունակի իր քանդիչ եւ ավերիչ գործունեությունը բոլոր ուղղություններով: Պատմական արդարության վերահաստատման, անկորչելի իրավունքների վերականգնման եւ հայրենի հողերի ազատագրման համար պայքարը պիտի շարունակվի անկոտրում, հանուն՝ տարածաշրջանում արդարության եւ ազգային իրավունքների գերակայության վրա հիմնված խաղաղության եւ համերաշխության հաստատման: [b] 13 Փետրվար 2020 Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական Խորհուրդ (վերակազմյալ) [/b]

Նմանատիպ նյութեր