211652_close_icon
views-count2513 դիտում article-date 16:29 14-02-2020

Մինո Ռայոլան չի բացառել Պոգբայի վերադարձը «Յուվենտուս»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ խաղացողը շահագրգռված է տեղափոխվել «Յուվենտուս»: Ֆրանսիացին թուրինյան ակումբում արդեն հանդես է եկել 2012-2016 թվականներին: «Իտալիան Պոլի համար ինչպես հարազատ տուն լինի: Նա դեմ չէ վերադառնալ «Յուվե», բայց տեսնենք, թե ինչ կլինի Եվրոյից հետո: Պոլը ցանկանում է խաղալ ամենաբարձր մակարդակով, սակայն նա չի կարող «Մանչեսթեր Յունայթեդը» թողնել այսպիսի բարդ վիճակում», ասել է Ռայոլան: Պոգբայի պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսը: 25-րդ տուրից հետո «ՄՅՈւ»-ն ԱՊԼ-ում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր