211652_close_icon
views-count2870 դիտում article-date 13:30 14-02-2020

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի որդեգրումը: Խորհրդի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության բանաձեւի որդեգրումը եւ շնորհավորում է սիրիահայությաննը այս կարեւոր իրագործման առթիվ Հատուկ շնորհակալություն Սիրիայի իշխանության ու մանավանդ ասպնջական ժողովրդին, որ ապաստան շնորհեց Ցեղասպանությունից ճողոպրած հայերին: Սիրիայի կողմից այս ճանաչումը եւ դատապարտումը կրկնակի կարեւորություն ունի, որովհետեւ սոսկ իրողության հաստատումից անդին է անցնում, վկայում է Սիրիայի ժողովրդի ականատես լինելու հանգամանքը՝ Թուրքիայի կողմից իր իսկ հողերի վրա գործադրված մեծ ոճիրին եւ կոչ է ուղղում պայքարելու ժխտումի քաղաքականության դեմ։ Շնորհակալություն մանավանդ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբին եւ նրա նախագահ Նորա Արիսյանին, որոնք նախաձեռնեցին այս բանաձեւի գործընթացը օրենսդիր պալատում։ Այս մեծ հաղթանակին համար կրկին շնորհավորում ենք սիրիահայությանը, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներին եւ Հայ Դատի բոլոր նվիրյալներին»:

Նմանատիպ նյութեր