211652_close_icon
views-count5760 դիտում article-date 11:08 14-02-2020

Բյուջեն շատ սահմանափակ է․ Երևանում միայն փոսանորոգում է կատարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանից հաշիվ է պահանջել, թե ինչ գործ ունի իր կինը` ազգությամբ չեխ Իվան, քաղաքապետարանում և ինչու է խառնվում քաղաքապետի գործերին: Մարությանը նախօրեին հաստատել էր մեր լուրը` ասելով, որ իր կինն օգնում է մի շարք հարցերում։ Հիմա մեր աղբյուրները այլ, ոչ պակաս ուշագրավ տեղեկություն փոխանցեցին: Մասնավորապես այն, որ Երևանի քաղաքապետարանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Երևանի քաղաքապետի կամ նրա կնոջ հետ: Օրինակ` Գրիգոր Հարությունյանը, որը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետն է, Հ. Մարությանի տան շինարարն է եղել: Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Մարությանի տան այսպես ասած «պրարաբն» է եղել: Վարչության պետից հետաքրքրվեցինք` ՀՀ միջպետական ճանապարհները բավականին որակով, հաստ շերտով են ասֆալտապատվում, ինչը չի նկատվում Երևան քաղաքում: Մայրաքաղաքի ճանապարհները նույն ՀՀԿ-ի օրոք արված ասֆալտապատումից ոչնչով չեն տարբերվում։ Ինչու մենք Երևանում հեղափոխություն չենք նկատում: «Քանի որ մեր բյուջեն շատ սահմանափակ է… Երևանում միայն փոսանորոգման աշխատանքներ են կատարվում, չունենք այդպիսի մեծ ծավալներ, որ կարողանանք համատարած ճանապարհները… : Մեզ մոտ միայն փոսանորոգում է արվում: 4,5-5 սմ տաշում ենք ասֆալտը և նոր ասֆալտ ենք փռում»,- նշեց Մարությանի տան շինարար վարչության պետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր