211652_close_icon
views-count5940 դիտում article-date 10:49 14-02-2020

Ամաչում եմ, որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ. Սիփան Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներին

Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ: Այս մասին Facebook-ի իր [url=https://https://www.facebook.com/sipan.pashinyan/posts/3507558665952434]էջում [/url]գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին: Նա, մասնավորապես, գրել է. «Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում: Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչ է լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը: Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված: Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն: Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար: Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»:

Նմանատիպ նյութեր