3150 դիտում
20:08 13-02-2020
Աշոտ Ղուլյանը առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:
Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով:
Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»,- ասված է գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
3469 դիտում
20:13 28-10-2016
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է ՀՀ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին
2871 դիտում
18:45 28-11-2016
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի մոտ
5995 դիտում
23:48 21-10-2019
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ
Այս բաժնից
289 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
454 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
397 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ