211652_close_icon
views-count2327 դիտում article-date 19:29 13-02-2020

«Այաքսն» ու «Չելսին» հաստատեցին Զիեշի տեղափոխությունը

«Այաքսը» հայտարարեց կիսապաշտպան Հակիմ Զիեշի տեղափոխության մասին «Չելսի»: Հոլանդական ակումբը հայտնել է, որ ֆուտբոլիստը «Չելսիին» կմիանա 2020 թվականի հուլիսի 1-ին, իսկ մինչ այդ մրցաշրջանը նա կավարտի «Այաքսում»: 26-ամյա խաղացողի տրանսֆերը կկազմի 40 մլն եվրո, որը տարբեր պարգևավճարների հաշվին կարող է աճել մինչև 44 մլն եվրո: Զիեշը «Այաքսում» նորամուտը նշել է 2016թ. սեպտեմբերին: Թիմի կազմում նա 160 հանդիպում է անցկացրել և դարձել 49 գոլի հեղինակ: Ավելի վաղ նշվել է, որ «Չելսին» Զիեշի հետ համաձայնեցրել է 5-ամյա պայմանագիրը:

Նմանատիպ նյութեր