2258 դիտում
19:23 13-02-2020
Գերմանիան Հայաստանի համար խորհրդարանական կառավարման կարևոր ու հաջողված մոդել է. Փաշինյան
2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան Հայաստանի համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:
«Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Գիտեք, որ 2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով: Lինելով արդյունավետ, ուժեղ, պետություն, Գերմանիայում հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները, որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց այլևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն:
Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են և տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում ընթացող զարգացումների մասին, մեր բարեփոխումների օրակարգի մասին»,- ընդգծեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2054 դիտում
16:16 03-08-2016
ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել
2408 դիտում
10:53 02-12-2019
Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացումը չափազանց կարևոր է․ Փաշինյան
1193 դիտում
20:06 16-02-2021
Նիդերլանդների դեսպանը հաջողված է համարում COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարը
Այս բաժնից
358 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
805 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
373 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին