211652_close_icon
views-count4190 դիտում article-date 15:44 13-02-2020

Եթե տեղեկությունը հաստատվի, հայկական կողմը պետք է դադարեցնի ԼՂ հարցով բանակցությունները․ Արա Վարդանյան

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երեւում է ադրբեջանցի Սամիր Մամադովի Twitter-յան գրառումը, որտեղ ասված է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպել է Ադրբեջանում ԼՂ ներկայացուցչի հետ։ Նա, մասնագորապես, նշել է. «Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳ նախարարին խոսել Անդրեյ Կասպերչիկի հետ եւ բողոքարկել ստորեւ նշվածը։ Ավելին, Հայկական կողմը պետք է պահանջի այս տեղեկության հերքումը։ Իսկ եթե հերքում չլինի, ապա Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները մինչեւ բանակցային օրակարգի հստակեցում։ Զավեշտը այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո երբ ԵԱՀԿ նախագահը հայտարարում է, որ բանակցություններում կա դրական դինամիկա, նույնը հայտարարում է նաեւ Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի փոխնախարարը։ Հասարակությանը ամեն կերպ մոլորեցնելու տեղը, թե բա ամեն ինչ նորմալ է, գործով զբաղվեք։ Հ.Գ. Այս հայտարարության ամենա վտանգավոր կետը. «Շնորհավորում է իրեն ադերբեջանի ազգային ժողովում որպես ադերբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ»:

Նմանատիպ նյութեր