211652_close_icon
views-count3245 դիտում article-date 10:48 13-02-2020

Ո՞վ կդառնա ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ. կան թեկնածուներ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկ երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցելու նպատակով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Իսպանիա և Ֆրանսիա: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են հիմնականում վարվում իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկայի և արգենտինացի Սանտյագո Սոլարիի հետ: Ի դեպ, բանակցություններ ընթանում են նաև ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ: Հավելենք, որ Կարանկան Մադրիդի «Ռեալում» Ժոզե Մուորինիոյի օգնականն էր, իսկ «Միդլսբրոյ» ակումբը նրա գլխավորությամբ հաղթել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը (Չեմպիոնշիպ) և տեղափոխվել Պրեմիեր լիգա: Սոլարին ժամանակին մարզել է Մադրիդի «Ռեալը»: Միշել Տեր-Զաքարյանը ներկայումս ֆրանսիական «Մոնպելիե» ակումբի գլխավոր մարզիչն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր