211652_close_icon
views-count3221 դիտում article-date 22:25 12-02-2020

ԵԱ. Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ

Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճի 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում էին Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանն ու Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Իստվան Վանձան։ Մեր ըմբիշը բարդ դասավորվող գոտեմարտում կարողացավ գերազանց դրսևորել իրեն ու հաղթել համառ մրցակցին 7-5 հաշվով ու նվաճել բրոնզե մեդալ։

Նմանատիպ նյութեր