հիմնական կայք
Լրահոս

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները:


Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:


«Սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ձևավորվող նախընտրական շտաբներում շարունակում եմ ամենօրյա հանդիպումներս իմ թեկնածությանն աջակցող քաղաքացիների հետ: Դրանց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել եմ վերջերս սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին, որի արդյունքում Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները:

Շուտով դրան կանդրադառնամ ավելի մանրամասն…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:


«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք