7307 դիտում
18:42 12-02-2020
Ըմբշամարտի ԵԱ. Այսօր Արթուր Ալեքսանյանի և Գևորգ Ղարիբյանի եզրափակիչ գոտեմարտերն են
Հռոմում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին ակնկալվում են ոսկե պարգևներ: Եզրափակիչ են մտել մեր փառահեղ վարպետ Արթուր Ալեքսանյանը / 97կգ / և Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հաջողությունները սովորական են դարձել հայ մարզասերների համար: Նախնական երեք փուլերում Արթուրը տպավորիչ հաղթանակներ տոնեց և այսօր << ոսկու >> համար կգոտեմարտի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլու հետ:
Սպասելիքները գերազանցեց Գևորգ Ղարիբյանը: Նա նույնպես հաջողության հասավ նախնական գոտեմարտերում: Գևորգը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի թուրք Քերեմ Քամալի հետ:
Այսօր ասպարեզ կելնի մեդալի հավակնորդ մեր երրորդ ներկայացուցիչը: Կարեն Ասլանյանը / 67 կգ / բրոնզե մեդալի համար կմրցի բելառուսցի Ալեքսանդր Լիավոնչիկի հետ:
Նմանատիպ նյութեր
2364 դիտում
21:07 15-09-2019
ԱԱ․ Հայտնի են Գևորգ Ղարիբյանի և Կարապետ Չալյանի մրցակիցները
2883 դիտում
11:18 22-04-2019
Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ