211652_close_icon
views-count4801 դիտում article-date 23:30 12-02-2020

Էրդողանը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին գրում է ադրբեջանական «APA» գործակալությունը, հայտնում է [url=http://regionmonitor.com/5117/]RM[/url]-ը: Նշվում է, որ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում մասնակցելու է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Թուրքիայի նախագահը նաև առանձին հանդիպում կունենա ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Նմանատիպ նյութեր