211652_close_icon
views-count9238 դիտում article-date 13:48 12-02-2020

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1113-ի

Չինաստանում նոր անուն ստացած COVID-19 վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 44,6 հազարը, մահացել է 1113 մարդ, առողջացել՝ 4740-ը: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեին։ Փետրվարի 11-ին կոմիտեն հայտնել էր ավելի քան 42,6 հազար վարակվածների, 1016 մահացածի և 3996 առողջացածի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է 2,49 տոկոս: Տարածաշրջանների թվում վարակվածների քանակով առաջին տեղը զբաղեցնում է Հուբեյի նահանգը, որտեղ արձանագրվել է 33,3 հազար վարակված մարդ, նրանցից 1068-ը մահացել է, ապաքինվել է 2639-ը: Պեկինում վարակվածների թիվը կազմում է 342, նրանցից 48-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մահացել 3 մարդ: Պաշտոնական տվյալներով՝ երկրում բժիշկների հսկողության տակ է գտնվում ավելի քան 185 հազար բնակիչ, ովքեր սերտ շփում են ունեցել ախտահարվածների հետ։

Նմանատիպ նյութեր