211652_close_icon
views-count3823 դիտում article-date 09:13 12-02-2020

Հայաստանն ու հետխորհրդային երկրները՝ Արևմուտք-ՌԴ հակասությունների ներքո․ «Ամերիկայի ձայն»

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածության հիմքում ընկած է ազդեցությունը հետխորհրդային հանրապետությունների նկատմամբ, ասված է RAND կորպորացիայի զեկույցում՝ նվիրված այս տարածաշրջանի անվտանգությանն ու հետագա զարգացմանը Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ներքո: Զեկույցում Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը, Բելառուսը և Ադրբեջանն ընդհանրացվել են «միջանկյալ երկրներ» եզրի ներքո: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5284772.html]«Ամերիկայի ձանը»[/url]։ «Եզրը վերցված է անգլերեն արտահայտությունից, որը կիրառվում է երկու կռվող անձանց միջև հայտնվելու պարագայում: Այս դեպքում այս երկրները հայտնվել են Արևմուտքի ու Ռուսաստանի միջև և տուժում են նրանց հակամարտութունից: Այս զեկույցի նպատակն է դուրս բերել այս երկրները երկու մրցակցող բլոկերի միջև միջանկյալ վիճակից և վերականգնել նրանց ինքնությունը»,- նշում է RAND կորպորացիայի ավագ հետազոտող Սամուել Չարափը: Միջոցառման մասնակիցներն ընդգծում են՝ Արևմուտք-Ռուսաստան հակասությունները զգալիորեն խոչընդոտում են այս երկրների զարգացումը, չեն նպաստում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ու խափանում են երկրների միջև առևտրային կապերի բնականոն ընթացքը: Արդյունքում տուժում են բոլոր կողմերը: «Ստատուս քվոն բարենպաստ չէ տարածշրջանային զարգացումներում ներգրավված որեւէ կողմի համար: Անհրաժեշտ են այլընտրանքային մոտեցումներ, որոնք կհանգեցնեն ավելի շատ անվտանգությանն ու բարգավաճմանը տարածաշրջանում»,- հայտնում է միջոցառումը վարող վերլուծաբան Փոլ Շվարցը: Որպես այլընտրանք, զեկույցն առաջարկում է ձևավորել «տարածաշրջանային վերանայված կարգ», որի ներքո պետք է ստեղծվեն խորհրդակցական մարմիններ երեք հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանային անվտանգության, առևտրատնտեսական համագործակցության ու լոկալ հակամարտությունների կարգավորման: Դրանք պետք է ընդգրկեն միջանկյալ պետությունները, Արևմուտքն ու Ռուսաստանը, որոնց միջև երկխոսությունը, ըստ զեկուցողների, կնպաստի եվրասիական տարածաշրջանային անվտանգությանն ու բարգավաճմանը: Ռուսաստանցի քաղաքագետ Յուլիա Նիկիտանան վստահ է՝ առաջարկը երկխոսության համար նոր դռներ է բացում: «Այս կողմերի միջև բացակայում է հաղորդակցությունը: Անհրաժեշտ են հաղորդացման նոր մեխանիզմներ»,- ասում է Նիկիտինան: Առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից զեկուցողները կոչ են անում գտնել ընդհանուր եզրեր ԵՄ ու Եվրասիական տնտեսական միության առևտրային գոտիների միջև: Որպես լավ օրինակ ներկայացվում են Հայաստանի ու Վրաստանի առևտրային զարգացող հարաբերությունները ՝ չնայած կողմերը ներգրավված են քաղաքական տարբեր ճամբարներում: «Այս երկրների շահերից է բխում առևտուրը ինչպես Արևելքի, այնպես էլ՝ Արևմուտքի հետ»,- ասում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսանդրա Դիենեսը: Միջոցառումը հյուրընկալած Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆի կարծիքով էլ այս նախաձեռնությունը կարելի է որակել փորձարարական: Ամենագլխավոր մարտահրավերն այն կյանքի կոչելն է: Նրա կարծիքով անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հակասություններն ընկած են ոչ միայն տարածաշրջանային ազդեցության կամ կառավարման մոդելների, այլ նաև գաղափարական հարթության վրա, որն է՛լ ավելի է բարդացնում կողմերի միջև փոխզիջման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր